Ամանորյա դիմահարդարման նորաձև 20 տարբերակ

Յուրքանչյուր ժամանակաշրջան ունեցել է գեղեցկության իր չափանիշերը, ուստի կանանց դիմահարդարումը պատմության ընթացքում կրել է բազում փոփոխություններ:
Կնոջ կյանքն առանց դիմահարդարման անհնար է պատկերացնել: Սակայն Ամանորը յուրահատուկ է բոլորիս համար և մեզնից յուրաքանչյուրը ցանկանում է առանձնահատուկ գեղեցիկ ու ոճային լինել հենց այդ օրը:

2020 թվականը առնետի տարի է: Առնետը սիրում է մոխրագույն, ոսկեգույն և սպիտակ գույները, քանի որ սպիտակ գույները մարմնավորում են մաքրություն և համեստություն:
Կարևոր պահ․ պետք չէ ստվերաներկի, շրթնաներկի և տոնային քսուքի հարցում չափն անցնել։ Աղջիկները կարող են օգտագործել փայլով ստվերաներկեր և հրաժարվեն սև, խիտ աչքերն ընդգծող սլաքներից:

Փոխարենը ցանկալի է ավելի արտահայտիչ ներկել թարթիչները կամ կրել արհեստականները։ Ի՞նչ շրթնաներկ ընտրել. համարձակ կարող եք օգտագործել կարմիր, վարդագույն, նարնջագույն երանգները։