Դերասանուհի Ադրիանա Գալստյանը նոր, հետաքրքիր ֆոտոշարքերով է հանդես եկել։ Նոր լուսանկարները հրապարակվել են Ադրիանայի և նրա լուսանկարչի ինստագրամյան էջերում։
Լուսանկարների մի մասում դերասանուհին երկարավուն մոխրագույն զգեստով է, որ վրայից կրում է սպիտակ վերնաշապիկ։ Մյուս նկարներում էլ Ադրիանան բծավոր զգեստով է, որի հետ համադրել է սև գլխարկ։
«Ստեղծեք ձեր սեփական ոճը։ Թող այն լինի յուրահատուկ ձեզ համար, բայց նաև ճանաչելի մյուսների համար»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է դերասանուհին։