36-ամյա երգիչ Տիմատիի ընտրյալը՝ 23-ամյա Անաստասիա Րեշետովան, ով շաբաթներ առաջ սիրելիին զավակ է պարգևել, ուրախացրել է երկրպագուներին լավ նորությամբ. գեղեցկուհին թողարկել հագուստի սեփական բրենդի առաջին հավաքածուն, որն անչափ դուր է եկել նորաձևության սիրահարներին:
Հագուստի գովազդային հոլովակում ու ֆոտոշարքում հավաքածուն ներկայացրել է հենց ինքը՝ Անաստասիան:
Լրագրողների հետ զրույցում Անաստասիան անկեղծացել է՝ պատմելով, որ երեխայի ծննդից օրեր անց նա սկսել է արդեն աշխատել հավաքածուի վրա:
Հավաքածուում ներկայացված են սպորտային հագուստներ, որոնք նախատեսված են տարբեր չափսերի տեր կանանց համար:
Ինքը՝ Րեշետովան, բոդիպոզիտիվիզմի կողմնակից է և կարծում է, որ գեղեցիկ են և՛ գեր, և՛ նիհար, և՛ ցածրահասակ, և՛ բարձրահասակ կանայք:
Րեշետովան զրույցում նաև նշել է, որ ապրանքանիշի գովազդներում հանդես են գալու տարբեր կազմվածքների տեր կանայք ու աղջիկներ: