Քիմ Քարդաշյանը սուրբծննդյան տոներին ընդառաջ երեխաների հետ Նյու Յորքում է(տեսանյութ, լուսանկարներ)

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սուրբծննդյան տոներին ընդառաջ երեխաների հետ մեկնել է Նյու Յորք։

Նյու Յորքի փողոցներով զբոսնելիս 39-ամյա Քիմը կրել է օձի կաշվի տպանախշով բաճկոն, կանաչ շապիկ և վարդագույն տաբատ: Հայտնին իր տեսքն ամբողջացրել է շագանակագույն ակնոցով և նարնջագույն սպորտային կոշիկներով:

Մանհեթանի հյուրանոց ժամանելիս Քիմը եղել է իր երեխաներից երկուսի՝ 6-ամյա Նորթի և 4-ամյա Սեյնթի հետ:
Քիմի ավագ դուստր 6-ամյա Նորթը ոճային տեսք է ունեցել՝ մարգարտյա մանյակով և սպիտակ պայուսակով:

Ավելի վաղ հեռուստաաստղն Instagram-ում տեսանյութ էր տեղադրել՝ ցուցադրելով «Սաքս Հինգերորդ Ավենյու»-ում իր և երեխաների՝ «Սառցե սիրտը 2» թեմատիկ սրահ այցելությունից որոշ կադրեր: