Ինչպե՞ս ունենալ փարթամ կրծքեր

Տղամարդիկ միշտ խենթացել են մեծ կրծքերով կանանց համար։ Դա է պատճառը, որ բազմաթիվ աղջիկներ երազում են փարթամ կուրծք ունենալու մասին։
Հիպոկրատը պնդում էր, որ կուրծքը մեծացնելու համար կանայք պետք է շատ երգեն։
Ավանդական բժշկությունն առաջարկում է տարբեր մեթոդներ, որոնց շնորհիվ դուք կարող եք մեծացնել ձեր կուրծքը։
Առաջին տեղում բանջարեղենն է, որոնց` կուրծքը մեծացնելու արդյունքի մասին առասպելներ են հյուսվում: Առաջին առասպելը կապված է կաղամբի հետ: Պնդում են, որ այս բանջարեղենն ունակ է մի քանի անգամ մեծացնել կնոջ կուրծքը։ Որոշ բույսերի և բանջարեղենի մեջ կան հատուկ նյութեր` ֆիտոէստրոգեններ, որոնք լավագույն խթանիչներն են կրծքի աճի համար:
Ժողովրդական բժշկությունը կուրծքը մեծացնելու համար խորհուրդ է տալիս շատ ֆիտոէստրոգեններ ընդունել, որոնք կան հատիկավորների, հատկապես` սոյայի, նռան, ստեպղինի, խնձորի մեջ:

Յոդը նույնպես նպաստում է հյուսվածքներում արյան շրջանառոթյան բարելավմանը: Հարկավոր է պարզապես կրծքագեղձին յոդով ցանց նկարել:
Եղինջի, լորենու և օշինդրի թուրմը թուրմը, մեկ ամիս օգտագործելու դեպքում, կարող է օգնել ձեզ ձեռք բերել ավելի փարթամ կուրծք։
Սակայն պետք չէ կարծել, թե սրանք հրաշքներ կգործեն։ Մի բարդույթավորվեք և սիրեք ձեր բնական գեղեցկությունը։
Եվա Վալուան Գինեսի ռեկորդակիր է, որովհետև ունի աշխարհի ամենամեծ կուրծքը։ Նրա կուրծքը կշռում է 6,7 կգ։ Եվան այդքան էլ գոհ չէ իր փարթամ կրծքերից, որովհետև դրա պատճառով նա ողնաշարի լուրջ խնդիրներ ունի։