Դիմահարդարումը կարող է կանանց ավելի գրավիչ դարձնել կամ էլ նույն հաջողությամբ փչացնել ամբողջ տեսքը:
Ուստի հարկավոր է ընտրել այնպիսի դիմահարդարում, որը սազում է հենց ձեզ:
Իսկ աչքերն, ինչպես ասում են, հոգու հայելին են, և հետևաբար դիմահարդարման մեջ կարևոր է դրանց առանձնակի ուշադրություն դարձնել:
Այս անգամ դիմահարդարները նոր թրենդ են առաջարկել, որն անչափ դուր է եկել բլոգերներին:
Բազմաթիվ մոդելներ իրենց նորաձևության բլոգներում կիսվում են նոր թրենդային դիմահարդարմամբ, որը ստացել է «ջրահարսի արցունքներ» անվանումը:
Նման դիմահարդարումն ավելի արտահայտիչ է դարձնում աչքերը:
Սակայն ստվերաներկեր ընտրելիս նախապատվությունը տվեք վառ գույներին: