Ասյօր ռեփեր Միշոն նշում է ծննդյան օրը, երգիչը դարձավ 35 տարեկան։ Ծննդյան կապակցությամբ Միշոն բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել ընկերներից ու մտերիմներից։ Ամուսնուն շնորհավորել է նաև Սոնա Հովհաննիսյանը, ով Միշոյի հետ լուսանկար է հրապարակել և գեղեցիկ գրառում կատարել։
«Ես տպում էի ու ջնջում նորից ու նորից, որովհետև բառերը չեն կարող ցույց տալ այն, թե ինչ ես դու ինձ համար նշանակում, թե որքան եմ քեզ սիրում։ Ծնունդդ շնորհավոր, իմ իդեալական անձնավորություն»,- գրել է Սոնա Հովհաննիսյանը։
Հիշեցնենք նաև, որ Սոնան հղի է, զույգը սպասում է իրենց առաջնեկին։