Ինչպե՞ս է Հասմիկ Խոջյանն անցկացրել հանգստյան օրերը (լուսանկարներ)

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկարներ է հրապարակել իր Ինստագրամի էջում։ Լուսանկարներում դերասանուհին կարմիր շորտով և պիջակով է, որի տակից կրում է մոխրագույն սվիտեր։ Իր կերպարն ամբողջացնելու համար Հասմիկը գերադասել է կարմիր գույնի ակնոցն ու սև կոշիկները։
Դիմահարդարն ու վարսահարդարը դերասանուհու համար ընտրել են վառ դիմահարդարում և նորաոճ սանրվածք։

Հիշեցնենք, որ այժմ Հասմիկ Խոջյանը նկարահանվում է Արմենիա TV-ի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է Լենկային։