Մարգարիտա Սիմոնյանն առաջին անգամ ցույց է տվել նորածին դստերը (լուսանկար)

Ռուսական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ու նրա ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, առաջին անգամ ցույց են տվել իրենց նորածին դստերը՝ Մարոյին:

Մարգարիտան իր ինստագրամյան էջում հրապարակել է Քեոսայանի լուսանկարը դստեր հետ: Սակայն երեխայի դեմքը փակ է եղել:
«Հայրիկ, դու ուղիղ պահիր ինձ, իսկ ես կլուսանկարվեմ», – լուսանկարին կից գրել է Սիմոնյանը:

Մարգարիտա Սիմոնյանն իր հետևորդներին պատմել է նաև, որ հայկական ավանդույթի համաձայն՝ երեխային 40 օր ոչ ոքի ցույց չեն տվել: հայտնի ամուսինների ընտանիքում երեք երեխա է մեծանում՝ Բագրատը, Մարիաննան և Մարոն: