Հաղորդավար և դերասան Իվան Ուրգանտի դստերը՝ 19-ամյա Էրիկային և նրա փեսացուին, օրեր շարունակ քննարկում է ողջ համացանցը: Էրիկան ինստագրամյան իր էջում ռոմանտիկ լուսանկար է տեղադրել սևամորթ ընտրյալի հետ, ինչն էլ քննարկումների առիթ է դարձել:
Օրեր շարունակ աղջիկը սիրեցյալի հետ պաշտպանվում է հեյթերների ռասիստական մեկնաբանություններից ու քննադատություններից:
Այս ամենից զերծ չի մնացել նաև Իվան Ուրգանտը, ում միկրոբլոգը նույնպես հեղեղվել է մեղադրանքներով ու քննադատություններով:
Աստղի ռուս երկրպագուներին դուր չի եկել Էրիկայի սևամորթ ընկերը:
«Կարևորը, որ ձեր թոռները հանքափորներ չլինեն», «Հուսանք դուք դուրս կգաք այս ծանր իրավիճակից»,- գրել են օգտատերերը:
Էրիկան, ով օրեր շարունակ պատասխանում էր բոլոր բացասական մեկնաբանություններին, լրագրողների հետ զրուցյում հայտնել է, որ այլևս չի կարող պաշտպանվել հեյթերներից:
Ուրգանտի դուստրն ու ընտրյալը որոշել են փակել իրենց ինստագրամյան էջերը: