Հղիության 8-րդ ամսում գտնվող Դիանա Շատվերյանի նոր ամանորյա ֆոտոշարքը

Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացել է նոր ամանորյա ֆոտոշարքով։
Լուսանկարները հրապարակվել են Դիանայի Ինստագրամի էջում։ Լուսանկարներն արվել են գեղեցիկ տոնածառի ֆոնին։ Նկարներում դիզայները նորաոճ, հետաքրքիր զգեստով է։

Հիշեցնենք, որ Դիանան հղի է և գտնվում է հղիության ութերորդ ամսում։ Տարեսկզբին կծնվի Դիանայի և ամուսնու՝ Հայկի երկրորդ երեխան։