Սոֆյա Պողոսյանն առանց շպարի

Դերասանուհին որոշել է զարմացնել երկրպագուներին՝ ներկայացնելով իր առանց դիմահարդարման լուսանկարը:
Հիշեցնենք, որ մինչ այս Սոֆյան ոչ մի անգամ դեռ չէր ներկայացել իր ինստագրամյան հետևորդներին առանց շպարի:

Գեղեցկուհու բնական գեղեցկությունն անչափ դուր է եկել երկրպագուներին, ովքեր բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել նրան:

«Իմ ամենասիրելի վայրը քո կողքին է»,- ավելի վաղ հրապարակած լուսանկարներին կից գրել էր Սոֆյան՝ խոսքն ուղղելով Աշոտ Տեր-Մաթևոսյանին։
Նշենք, որ զույգը այժմ նկարահանվում է «Արմատներ» հեռուստասերիալում, որի ռեժիսորն, ի դեպ, հենց Աշոտն է։