«Գուչի»-ն ներկայացրել է խենթ ու համարձակ 2019-2020 գարուն-ամառ հավաքածուն

«Gucci» նորաձևության տունը հիմնադրվել է 1904 թվականին Ֆլորենցիայում Գուչո Գուչիի կողմից։ Այն վաճառքի ծավալով աշխարհում երկրորդ խոշոր նորաձև ապրանք արտադրող ընկերությունն է: Համաձայն BusinessWeek ամսագրի տվյալներին՝ ամեն տարի Գուչի բրենդը աշխատում է է 1.5- 2.5 միլիարդ եվրո:
Նորաձևության տան հիմնադիրը՝ Գուչին, երիտասարդ տարիքում մատուցող է աշխատել լոնդոնյան սրճարաններից մեկում, որտեղ, ոգեշնչվելով հարուստ հաճախորդների կաշվե պայուսակներից ու ճամպրուկներից, սկսել է զբաղվել մոդելավորմամբ:
Վերադառնալով Ֆլորենցիա՝ նա սկսել է կարել ու վաճառել ճամպրուկներ ու ձիավարության համար երկարաճիտ կոշիկներ: Դրա շնորհիվ Գուչին հասավ մեծ հաջողությունների և կարողացավ հիմնել իր սեփական բրենդը Հռոմում:


Գուչիի մահից հետո նրա գործը շարունակեցին որդիները՝ Ալդոն և Ռոդոլֆոն:
Բրենդի զարգացման պատմության մեջ չափազանց մեծ է Ալդոյի դերը, ով համագործակցելով American Motors-ի հետ՝ նոր դռներ բացեց ընտանեկան բիզնեսի համար: Այդ ժամանակ հայտնվեց ընկերության ժամանակակից պատկերանիշը՝ միահյուսված GG տառերը (Գուչո Գուչի անվան սկզբնատառերը):
Ալդոյի և նրա որդու Պաոլոյի շնորհիվ ապրանքանիշը սկսեց արտադրել ոչ միայն պայուսակներ, այլ նաև զգեստներ, կոշիկներ, օծանելիք, զարդեր:
Ալդո Գուչին համարվում է աշխարհի ամենագեղեցիկ ու էլեգանտ բարձրակրունկ կոշիկների մոդելավորողը: Մոդելիերը խենթանում էր կանացի բարձրակրունկների համար և միշտ ասում էր՝ կրունկները կանանց չեն ձերբազատում բամբասանքից ու չարախոսներից, բայց դրանք նրանց  վեր են բարձրացնում այդ ամենից՝ ուղիղ և փոխաբերական իմաստով:
«Գուչի» նորաձևության տունը ներկայացրել է խենթ ու համարձակ 2019-2020 գարուն-ամառ հավաքածուն: