Ինչպե՞ս է նշել Սուրբ ծնունդը Դեն Բիլզերյանը

Ամերիկահայ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող, դերասան և համացանցի աստղ Դեն Բիլզերյանի ինստագրամյան էջն ունի 29  միլիոն հետևորդ: Նայելով նրա լուսանկարներն ու տեսանյութերը միլիոնավոր մարդիկ երազում են ապրել նման կյանքով ու լինել Դենի տեղում:

Երկար ժամանակ շշուկներ էին պտտվում, որ իրականում Բիլզերյանը չունի նման ունեցվածք, և ամեն ինչ արվում է միայն հանուն գովազդի:
Կանանց, ալկոհոլի, զենքի, մարիխուանայի և էքստրեմալ մարզաձևերի մոլի սիրահար 39-ամյա Դեն Բիլզերյանը միշտ սոցցանցերի օգտատերերի ուշադրության կենտրոնում է և աշխատում է նորովի զարմացնել ու հիացնել իր երկրպագուներին:

Այս անգամ հայ միլիարդատերը տոներին ընդառաջ իր միկրոբլոգում հրապարակել է նոր լուսանկար, որտեղ երևում է՝ ինչպես է նա նշել Սուրբ ծնունդը: