Ինչպես արդեն հայտնել էինք՝ 30-ամյա Տատյանա Բրուխունովան և 74-ամյա Եվգենի Պետրոսյանը վերջերս ամուսնացել են։ Աստղային զույգի ընկերը մանրամասներ է հայտնել հարսանիքից։
Եվգենիի մտերիմ ընկերը խոստովանել է, որ ամուսինները շքեղ արարողություն չեն կազմակերպել, միությունը գրանցել են ՔԿԱԳ-ում։ «Պարզապես գրանցել են ամուսնությունն ու վերջ»,- հաստատել է նա։
«Առաջին ալիքի» «Пусть говорят» հաղորդման եթերում Եվգենի Պետրոսյանի ընկերը՝ Գեորգի Տերեխովը, անկեղծ զրույց է ունեցել՝ պատմելով, որ հումորիստը չի ցանկանում երեխաներ ունենալ:
«Ես նրան հարցի՝ նա իսկապե՞ս ցանկանում է կրկին հայր դառնալ, և ի պատասխան նա ասաց. «Ի՞նչ ես ասում, Աստված չանի։ Ինձ մեկն արդեն բավական է»,- պատմել է կատակերգուի մտերիմ ընկերը: