Պելագեայի երիտասարդ ամուսինը դավաճանել է նրան

Պելագեայի ամուսինը՝ Իվան Տելեգինը, ում հետ երգչուհին ծանոթացել է «Ձայնը» նախագծի շրջանակներում, դավաճանում է կնոջը երիտասարդ սիրոհու հետ:
33-ամյա Պելագեայի 27-ամյա ամուսինը սիրուհու հետ լուսանկարներն արդեն հրապարակում է իր ինստագրամյան էջում: Աստղայինզ ույգի մտերիմների պնդմամբ՝ Պելագեան և Իվանն արդեն մի քանի շաբաթ է, ինչ ամուսնալուծվել են:

Հիշեցնենք, որ Իվանը Պելագեայի հետ լինելու համար տարիներ առաջ լքել էր իր ընտրյալին, ով հղիության 8-րդ ամսում էր գտնվում:
Հանրությունն այդ փաստին վերաբերվեց քննադատաբար և մեղադրեց Պելագեային երիտասարդ ընտանիքը կործանելու մեջ: Սակայն այսօր երգչուհին հայտնվեց նույն դերում:

Զույգի մտերիմների հավաստմամբ՝ արդեն երկար ժամանակ է ամուսիններն անհաշտ էին և ամուսնալուծությունն անխուսափելի էր:
Նրանք միմյացն հետ ապրում էին հանուն փոքրիկ դստեր, սակայն ամուսնու դավաճանությունը երգչուհին չկարողացավ ներել: