Դերասանուհի Լիանա Հոկոբյանը ներկայացել է ամանորյա ֆոտոշարքով։ Դերասանուհու լուսանկարները տեղ են գտել նրա լուսանկարչի ինստագրամյան էջում։
ֆոտոշարքն արվել է սպիտակ-արծաթագույն գույների մեջ։ Դերասանուհին լուսանկարներում սպիտակ երկարավուն զգեստով է՝ պատված արծաթագույն փայլերով։ Լիանան իր կերպարն ամբողջացնելու համար կրել է նաև գեղեցիկ թագ։
Լուսանկարներն արվել են գեղեցիկ զարդարված տոնածառի ֆոնին։
Դիմահարդարն ու վարսահարդարը Լիանայի համար ընտրել են նուրբ և նորաոճ սանրվածք ու դիմահարդարում։