Օլգա Բուզովային սպառնում են ձերբակալել

Հայտնի երգչուհի Օլգա Բուզովան լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իրեն սպառնում է 15 օրվա վարչական կալանք կամ 50 ժամվա հանրային աշխատանք:
Երգչուհին դեռ ամռանը՝ հունիս ամսին, տուգանվել է վարելիս արագության չարաշահման համար, սկայն այս ամիսների ընթացքում չի վճարել այն: «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հաղորդմամբ՝ Բուզովան, պարզապես, մոռացել է վճարել գումարը, որն ընդամենը 1000 ռուբլի է  կազմում:

Այս տհաճ իրավիճակի մասին Բուզովան պատմում է հումորով ու կատակելով: Երգչուհին երկրպագուներին հայտնել է. «Հուսամ կգաք ինձ տեսակցության: Բանտախցում տխուր է լիենլու»:
Հիշեցնենք, որ նման իրավիճակում է հայտնվել նաև Կիրկորովը, ում սպառնում էին ձերբակալել՝ կոմունալ վարձերը չվճարելու պատճառով:

«Տարվա ավարտը միշտ դժվար է բոլորի համար, նման մռայլ եղանակին բոլորն անտրամադիր են լինում: Մենք ցանկանում էինք հիշեցնել Ձեզ, որ առջևում տոնական օրեր են, և այս «Մանդարինկա» բարի, ուրախ ամանորյա երգով առավելագույնս բարձրացնել ձեր տրամադրությունը»,- օրեր առաջ գրել է երգչուհին հրապարակելով իր նոր տեսահոլովակը: