Ինչպե՞ս 22- ամյա Նատալի Վեստլինգը դարձավ Նատան:
Նատալին դեռ 18 տարեկան էր, երբ նրա հետ սկսեցին համագործակցել աշխարհի հայտնի և անվանի բրենդները՝ Louis Vuitton, Chanel, Versace, Dior, Prada и Alexander McQueen: Նատալին պահանջված էր մոդելային բիզնեսում: Սակայն տարիներն անցնում էին, և գնալով նվազում էին համագործակցության առաջարկները:
Նատալին պատմում է, որ կնոջ համար մոդելային կարիերան ավարտվում է 30 տարեկանում, իսկ տղամարդու համար՝ հակառակը: Հմայիչ տղամարիդկ դառնում են պահանջված մոդել միայն 30 տարեկանից հետո:
Նատալին սկսեց մտածել տղամարդ դառնալու մասին, և այդ միտքն այնքան դուր եկավ աղջկան, որ նա սկսեց հորմոններ ընդունել, իսկ հիմա Նատալին արդեն մտածում է սեռափոխության վիրահատության դիմելու մասին:
Մոդելը շատ սիրավեպեր է ունեցել շոու-բիզնեսի գեղեցկուհիների հետ: Նրա կարծիքով տղամարդու մարմինն իրեն ավելի շատ կօգնի հաստատվել անձնական կյանքում և կազմել իդեալական ընտանիք:
Հիմա Նատալի Վեստլինգը՝ արդեն Նատանը, ունի ընկերուհի, ում հետ պատրաստվում է շուտով ամուսնանալ: Նատանի ապագա կինը՝ ռուս մոդել Քրիս Գրիկադեն, նկատել ու սիրահարվել է Նատանին՝ մտածելով, որ վերջինս տղամարդ է: Մոդելները երազում են դուստր ունենալու մասին:
Նատալին իր կերպարանափոխության մասին պատմում է․ «Եթե ես լինեի ուսուցչուհի կամ խոհարար, երբեք չէի մտածի տրանսգենդեր դառնալու մասին։ Սակայն կարիերաս ինձ ստիպում է ավելի նախաձեռնող լինել ու փնտրել տարբերակներ, որոնք ինձ կօգնեն հասնել հաջողության։ Ես դարձա տրանսգենդեր մոդելային բիզնեսում պահանջված լինելու համար»։