Պարուհի Վիկա Մարտիրոսյանը հանդես է եկել նոր ամանորյա ֆոտոշարքով։ Լուսանկարները հրապարակվել են պարուհու և նրա դստեր՝ փոքրիկ երգչուհի Նանուլի ինստագրամյան էջերում։ Լուսանկարներում Վիկան ամուսնու և երկու երեխաների հետ է։
Ընտանիքը լուսանկարվել է հսկայական տոնածառի ֆոնին։ Վիկան և երեխաները կրում են գունավոր բլուզներ, որոնց վրա պատկերված է այս տարվա խորհրդանիշ համարվող մուկը։
«Չգիտեմ՝ գալիք տարին ինձ համար ինչպիսին կլինի, քանի որ մուկիկության ( կռիսության էլի) հետ, ասում են, ընդհանրապես կապ չունեմ, բայց մկան շորերը ընտանիքիս հետ հագել եմ ու սպասում ձեր մեկնաբանություններին»,- լուսանկարներին կից գրել է Վիկա Մարտիրոսյանը։