Victoria’s Secret-ի ամենաշատակեր հրեշտակը

22-ամյա Գրեյս Էլիզաբեթը իր մոդելային կարիերան սկսել է դեռ դպրոցական տարիքից։
Էլիզաբեթի մայրը, ուղարկելով իր 15-ամյա դստեր լուսանկարները մոդելային գործակալություն, չէր էլ պատկերացնում, որ տարիներ անց դստեր մասին կիմանա ողջ աշխարհը:
Գեղեցկուհին հասցրել է համագործակցել Alexander Wang, Oscar de la Renta, Fendi, Versace ապրանքանիշերի հետ:
Գրեյս Էլիզաբեթը բազմիցս զարդարել է իր շքեղ տեսքով ֆրասնիական, ռուսական, չինական, իսպանական և գերմանական VOGUE ամսագիրը:
Մոդելը խոստովանում է, որ չի զրկում իրեն սիրելի ուտելիքներից՝ քաղցրավենիքից և ֆասթֆուդից: Նա նաև չի սիրում զբաղվել սպորտով, որովհետև շատ ծույլ է ու դանդաղաշարժ:
Գեղեցկությունը Գրեյսը ժառանգել է մորից: Մոդելը պնդում է, որ հավերժ գեղեցիկ մնալ հնարավոր չէ՝ նշանակում է, որ կարիք չկա գեղեցկության համար ինչ-որ բան զոհել:
Գրեյսի գործընկերները նրան համարում են Victoria’s Secret-ի ամենաշատակեր հրեշտակը։