Ինչո՞ւ է ձերբակալվել օսկարակիր դերասանուհին

Կրկնակի օսկարակիր, 4 Ոսկե գլոբուս, 2 BAFTA ու Էմմի մրցանակակիր Ջեյն Ֆոնդան արդեն 82 տարեկան է: Նրա դեպքում տարիները հակառակ ազդեցությունն են գործում՝ Ֆոնդային ավելի յուրահատուկ ու սլացիկ դարձնելով:

Դերասանական կրթությունը ստացել է Նյու Յորքի դերասական ստուդիայում։ Այնուհետև սկսել է իր դերասանական կարիերան թատրոնում, միաժամանակ աշխատելով որպես մոդել։ Սկսած 1959 թվականից սկսել է նկարահանվել կինոյում։ Ջեյն Ֆոնդայի խաղացած գրեթե բոլոր դերերը կարելի է բաժանել երկու խմբի, առաջինը սեքսուալ կնոջ կերպար, և երկրորդը դրամատիկ դերեր։

Բայց դերասանուհին իր տարեդարձը բնավ էլ չի նշել, նա այդ օրը բանտախցում է եղել: Ֆոնդան արդեն 5-րդ անգամ է ձերբակալվել. ամեն ուրբաթ մասնակցում է Վաշինգտոնում Կոնգրեսի շենքի դիմաց կլիմայի գլոբալ փոփոխման դեմ անցկացվող ցույցերին:

«Մենք փորձում ենք փրկել մոլորակն ու մարդկանց: Գիտնականների հաշվարկներով՝ մենք 11 տարի ունենք, որ կարողանանք ազդել կլիմայական փոփոխությունների վրա»,-հայտարարել է դերասանուհին: