«Մենք արդեն տանն ենք»․ ինչպե՞ս է Արամեն դիմավորել նորածին որդուն

Երգիչ Արամեն դեկտեմբերի 25-ին Ինստագրամի իր էջում լուսանկար էր հրապարակել։ Նա լուսանկարվել էր ծնարանի դիմաց և հրապարակմանը կից գրել․ «Որդիս եկավ լույս աշխարհ։ Աստված օրհնի բոլոր բալիկներին»։ Հիշեցնենք, որ Արամեի ու Աննայի առաջնեկը աղջիկ է։
Այսօր երգիչն իր միկրոբլոգում կիսվել է նոր տեսանյութով, որտեղ ցուցադրել է՝ ինչպես դիմավորել կնոջն ու նորածին որդուն։
«Մենք արդեն տանն ենք»,- տեսանյութին կից նշել է Արամեն։
Հիշեցնենք, որ երգիչը որդու համար ընտրել է Մարատ անունը։

https://www.instagram.com/p/B6nfje_B6-h/

https://www.instagram.com/p/B6fNL2uhy2U/