Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկարներ է հրապարակել իր վերջերս տեղի ունեցած հարսանեկան արարողությունից: Նոր լուսանկարներում, որոնք տեղ են գտել Արփիի ինստագրամյան էջում, դերասանուհին մեքենայում է՝ ձեռքին հարսանեկան ծաղկեփունջ:
Արփին նաև լուսանկարների մեկնաբանության բաժնում ասել է, թե ինչու էր իր հարսանիքին շատ պարզ ու հասարակ դիմահարդարմամբ ու վարսահարդարմամբ, ի դեպ, նշենք նաև, որ Արփիի այդ կերպարը բավականին մեծ քննարկումների առիթ էր հանդիսացել:
«Երբեք չեմ սիրել հարսանեկան ծանր ու ճոխ դիմահարդարումներ և վարսահարդարումներ, հետևաբար իմ հարսանիքին ես պիտի լինեի այնպիսին, ինչպիսին ինքս ինձ դուր եմ գալիս՝ ուղիղ վարսերով և քիչ դիմահարդարմամբ»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է Արփի Գաբրիելյանը: