Համաձայն կանադացի գիտնական Ալան Ռեյսի հետազոտությունների՝ սեքսուալ գրավչությունը՝ պատասխան ժպիտների, գայթակղիչ կազմվածքի ու հրապուրիչ հայացքների տեսքով, գրգռում է ուղեղի նույն այն հատվածը, որի վրա ազդում են ալկոհոլն ու թմրանյութերը։ Ստացվում է, որ թույլ սեռը տղամարդկանց վրա ազդում է թմրանյութի պես։
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ բարակ իրան ունեցող կանայք տղամարդկանց գերելու ավելի մեծ հնարավորություն ունեն։ Իրանը համարվում է տղամարդկանց՝ կնոջ կազմվածքի մեջ ամենասիրելի մասը:
Հոգեբան Բիլ Ուոթերը պնդում է, որ յուրաքանչյուր տղամարդ ենթգիտակցաբար ընտրում է այնպիսի կնոջ, ով իր համար կարող է երեխա ծննդաբերել: Կնոջն անկեղծ սիրող տղամարդը հաճախ է հպվում նրա իրանին:
Շատերս ենք երազել ունենալ նեղ իրան, որի շնորհիվ մեր կազմվածքը կնմանվի ջութակի: Նման երազանքներով է տարված եղել կանադուհի Մերին, ով այնքան է կորսետ կրել, որ իրանը դարձել է 20սմ: Նա Գինեսի ռեկորդակիր է:
Մերին ունի շքեղ կազմվածք, բայց նրա առողջությունը շատ է տուժել դրա պատճառով։ Աղջիկը լուրջ խնդիրներ ունի ստամոքսի հետ և բժիշկների պնդմամբ՝ նա չի կարող երբեք երեխա ունենալ։
Իրանի չափսերը հնարավոր է փոխել առանց վիրահատական միջամտությունների: Պարզապես հարկավոր է ամեն օր կորսետ կրել: Մեկ տարում Իրանը կնեղանա 8-13սմ: Բայց զգուշացեք, որպեսզի չվնասեք ոսկորներն ու ներքին օրգանները: