Ռայան Ռեյնոլդսը հաստատել է «Դեդպուլ 3» ֆիլմի նկարահանման մասին լուրերը

Հոլիվուդյան կինոդերասան Ռայան Ռեյնոլդսը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Marvel-ն աշխատում է «Դեդպուլ 3» ֆիլմի վրա:

Մինչև 2019 թվականին «Ջոկեր» ֆիլմի դուրս գալը, «Դեդպուլ» և «Դեդպուլ 2» ֆիլմերը համարվում էին ամենամեծ գումար վաստակած R ռեյտինգ ունեցող ֆիլմերը: Դրանցից յուրաքանչյուրն աշխատել էր ավելի քան 780 մլն ԱՄՆ դոլար: