Աննա Թովմասյանի առաջին լուսանկարը ծննդաբերությունից հետո

Դեկտեմբերի 25-ին Արամեի կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանն ամուսնուն որդի է պատվիրել, ում անվանել են Մարատ։
Լինելով շատ ակտիվ սոցիալական կայքերի իր էջերում՝ գեղեցկուհին օրեր շարունակ լռում էր և չէր կիսվում երկրպագուների հետ որևէ նորությամբ։
Վերջապես, երգչուհին կիսվել է գեղեցիկ լուսանկարով և դիմել է սիրելի երկրպագուներին։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր կիսեցին ինձ հետ իմ երջանկությունը։ Բազմաթիվ նամակներ և ջերմ խոսքեր։ Շատ կցանկանայի անհատական բոլորիդ պատասխանել, բայց դա ուղղակի անհնար է։Շատ շնորհակալ եմ։ Աստված թող բոլորիս պահապան լինի և իրականացնի բոլորիս երազանքները»,- գրել է Աննա Թովմասյանը։