Մոդել Լիանա Ոսկերչյանը հանդես է եկել ամանորյա գեղեցիկ ֆոտոշարքով: Նոր լուսանկարները Լիանան հրապարակել է իր Ինստագրամի էջում և դրան կից պատմել իր հագեցած տարվա ու ապագա պլանների մասին:
«Շնորհակալ եմ Գոհար Հարությունյանին, ով ինձ սովորեցրեց պայքարել ազնիվ և հաղթելուց հետո ավելի պատասխանատու լինել։ Սա թերևս կարևոր սկզբունք է, որ յուրացրել եմ գեղեցկության մրցույթներում և համոզվեցի իմ սկզբունքներից ևս մեկում։
Կյանքում ապրել եմ զգացումով, որ ժպիտներ պարգևելը ամենակարևոր մարդկային սկզբունքներից մեկը պետք է լինի, իսկ ամենամաքուր ժպիտներն ինձ համար փոքրիկների փայլող աչքերում եմ տեսել։ Գեղեցկուհու թագը, որն ամեն տարի հանձնվում է գեղեցկուհիներին, ժպիտներ պարգևելու միջոցներից մեկն է։
Սկզբում թագը ստանալիս ժպտացի և հուզվեցի։ Հիմա իմ հերթն է ժպիտնր պարգևել և ես թագը վաղը դարձնում եմ Ձյունանուշի թագ, «Իրականացրու Երազանք» հ/կ֊ի հետ այցելելու եմ անապահով ընտանիքի երեխաներին ու նվերներ ենք տանելու նրանց։ Վստահ եմ ժպտալու են, վստահ եմ երջանկանալու են և վստահ եմ, որ այդ դրական էներգիայով 2020֊ն իմ համար դառնալու է երջանկաբեր տարի։
2020֊ին կատիվացնեմ երազանք իրականացնելու գործունեությունս և կփորձեմ իմ ուժերի չափով լինել այն փոքրիկների կողքին ում աչքերը տխուր են ստեղծված սոցիալական բարդ իրավիճակի պատճառով»,- գրել է Լիանա Ոսկերչյանը: