Ամանորյա տոների ընթացքում շատերը բախվում են գիրանալու խնդրի հետ։ Այդ օրերին սխալ սննդակարգը հաճախ հանգեցնում է ոչ միայն ավելորդ քաշի, այլ նաև առողջական այլ խնդիրների առաջացմանը։
Չգիրանալու համար, առաջին հերթին, չի կարելի քաղցած մնալ տոներից առաջ։ Տոներից մեկ շաբաթ առաջ կարելի է կազմակերպել բեռնաթափման օրեր, որոնց ընթացքում խորհուրդ է տրվում օգտագործել կեֆիր կամ խնձոր։ Սակայն եթե դուք այդպես չեք վարվել, կարիք չկա տխրելու՝ ամեն բան կարելի է շտկել։
Ժամանակին քնեք․ քունը մեծ նշանակություն ունի ինչպես ողջ օրգանիզմի առողջության, այնպես էլ քաշի կարգավորման համար։ Մարդիկ, որոնց քունը կիսատ է մնում, որպես կանոն, սկսում են գիրանալ։
Մի օգտագործեք աղ․ սննդում օգտագործվող աղը նպաստում է այտուցների առաջացմանը, որոնք իրենց հերթին նպաստում են ավելորդ քաշի գոյացմանը։ Հարկավոր է սնունդը մի փոքր անալի անել։
Պետք չէ չարաշահել ալկոհոլը
Մի տարվեք կոնֆետներով․աշխատեք ընտրել ցածր կալորիականության քաղցրավենիք:
Հարկավոր է հրաժարվել տապակած և ապխտած մթերքից: Միսը, ձուկն ավելի լավ է եփել կամ պատրաստել ջեռոցում: