Թոմ Հուպերի «Կատուները» կարող է դառնալ տարվա գլխավոր կինոձախողումը, փոխանցում է The Hollywood Reporter-ը:
Ֆիլմի բյուջեն գնահատվում է 95 մլն դրամ, իսկ գովազդային արշավը՝ 115 մլն դոլար: Կինովարձույթում, սակայն, առայժմ հավաքվել է ընդամենը 15 մլն դոլար:
Ավելի վաղ ֆիլմը քննադատվել է թույլ ռեժիսուրայի համար, բացի այդ, հատուկ էֆեկտներն անավարտ են, օրինակ` կատուների հագուստի ձեռքերի մորթին բավարար քանակությամբ չէ: