Ալեքսիս Օհանյանն Արարատի ֆոնին լուսանկար է հրապարակել ու պատմել Հայաստանում բնակվելու ամիսների մասին

Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը Ինստագրամի իր էջում ամփոփել է իր կյանքի անցած տասնամյակն ու Հայաստանում՝ Արարատի ֆոնին արված արխիվային լուսանկար է հրապարակել:

«2010-ի սկզբին ես սպառնված էի: Մենք վաճառել էինք Reddit-ը, և ես դարձա դարձա Conde Nast-ի մենեջեր։Ես բացարձակ լավ մենեջեր չէի: Ես զբաղեցնում էի ինձ աշխատանքով՝ մորս կորստի մասին ճմտածելու համար:
Ես հեռանալու և վերալիցքավորվելու կարիք ունեի, հետևաբար ես կամավորագրվեցի Kiva-ին՝ Հայաստանում, և մի քանի ամիս ապրեցի այնտեղ: Դա իմ առաջին այցն էր հայրենիք, այն ինձ օգնեց վերածնվել»,- գրել է նա:

Օհանյանը նշել է, որ անցած տասնամյակի ընթացքում ստեղծել է այլ ընկերություններ, գիրք է գրել և ստացել է Reddit-ին երկրորդ անգամ օգնելու հնարավորություն:

Որպես անցած տասնամյակի ձեռքբերում նա նշել է կնոջը հանդիպելն ու դստեր ծնունդը:
«Այժմ ես իմ ժամանակը ծախսում եմ ավելի լավ ապագա ունենալու համար տեխնոլոգիաներ ստեղծելու վրա»,- գրել է նա: