Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի հետ սիրառատ լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգներում՝ մաղթանք հղելով նոր՝ 2020 թվականի համար. «Շատ սեր 2020 թվականին»,- գրել է ռեալիթի շոուի աստղը լուսանկարին կից:
Նշենք նաև, որ Քիմ Քարդաշյանը սոցցանցերի իր էջերում ակտիվորեն գովազդում է իր սեփական ընկերության կոսմետիկ միջոցներն ու ներքնազգեստները: