Լեդի Գագան ներկայացնելու է «Haus Beauty» բրենդը, որը եզակի է իր տեսակի մեջ

Լեդի Գագան պատրաստվում է ներկայացնել իր «Haus Beauty» բրենդը, որը զբաղվելու է կանանց համար նախատեսված խնամքի և կոսմետիկ միջոցների արտադրությամբ։
Լեդի Գագան հավատացնում է, որ իր ապրանքանիշը եզակի է իր տեսակի մեջ, որովհետև այն արտադրելու է բացառապես բնական և օրգանական կոսմետիկա, որը ոչ միայն չի ունենա բացասական հետևանքներ մաշկի համար, այլ նաև կօգնի բուժել ու վերացնել շատ խնդիրներ։
Երգչուհին պնդում է, որ խնամքի միջոցները դարձել են կանանց կյանքի անբաժանելի մասը, և դրանց առողջարար լինելը պարտադիր է։
Լեդի Գագան ասում է․ «Միշտ կարծել եմ, որ դիմահարդարվում են միայն այն կանայք, ովքեր դժգոհ են իրենց արտաքինից։ Մի՞թե գեղեցկուհիները կփչացնեն իրենց մաշկը քիմիական կոսմետիկայով։ Իմ ապրանքանիշը ներկայացնում է բուժիչ հատկություններով օժտված կոսմետիկա, որը կարող են նաև օգտագործել ամենահմայիչ կանայք՝ իրենց մաշկի թարմությունն ու գեղեցկությունը պահպանելու ու արտահայտիչ դարձնելու համար: Այն լինելու է աշխարհի միակ բուժիչ կոսմետիկան»։
Լեդի Գագան շպարվել է հենց իր բրենդի դիմահարդարման միջոցներով և հրապարակել է իր գայթակղիչ լուսանկարները։