Deadline պարբերականին տված հարցազրույցում ԴիԿապրիոն խոսել է Փիթի հետ իր մասնագիտական հարաբերությունների մասին՝ պատմելով, թե ինչպես են ինքն ու 56-ամյա խաղընկերն ակնթարթորեն ընկերացել՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի նկարահանման հրապարակում:
«Բրեդի հետ աշխատելիս տարօրինակ ներքին թեթևության և հարմարավետության զգացողություն ես ունենում: Հենց առաջին օրը մենք ընկերական հարաբերություններ հաստատեցինք»,- հայտնել է դերասանը և հավելել. «Մենք խոսեցինք սցենարի մասին և անմիջապես հասկացանք ֆիմի դինամիկան և հերոսների հարաբերությունները»:
Փիթին անվանելով «անհավանական պրոֆեսիոնալ»՝ դերասանը խոստովանել է, որ իրենք հաճույք են ստացել նկարահանումներից և ֆիլմում շատ իմպրովիզներ են արել:
Ֆիլմը, որում իրադարձությունները ծավալվում են 1969թ. Լոս Անջելեսում ու պատմում են տխրահռչակ մարդասպան Չարլզ Մենսոնի հանցանքների մասին, քրեական դրամա է: Լեոնարդո ԴիԿապրիոն մարմնավորում է դերասան Ռիք Դալթոնին, որը Մենսոնի զոհերից մեկի՝ դերասանուհի Շերոն Թեյթի հարևանն է:
ԴիԿապրիոյից և Փիթից բացի, ֆիլմում նկարահանվել են Մարգո Ռոբբին, Ալ Պաչինոն, Դակոտա Ֆենինգը, Լենա Դանեմը, Լյուք Փերին: Ֆիլմի սցենարի հեղինակը Քվենտին Տարանտինոն է: