«Հարսանիքին չափազանց հասարակ էիք»․ Արփի Գաբրիելյանը պատասխանել է չարախոսներին

Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի հարսանյաց արարողությունը քննարկումների առիթ դարձավ։
Շատերը հիացած էին սիրահար զույգով ու նրանց սիրով, իսկ մյուսները քննարկում էին հարսանյաց հանդեսի մանրամասները՝ խոսելով հարսնացուի զգեստից, դիմահարդարումից և մնացած բոլոր մանրուքներից։
«Հարսանիքին չափազանց հասարակ էիք»,- Արփիի և Միհրանի հարսանյաց ֆոտոշարքի մեկնաբանություններում գրել էր Արփի Գաբրիելյանի ինստագրամյան հետևորդներից մեկը։
Արփին պատասխանել է չարախոսներին ասելով․ «Երբեք չեմ սիրել հարսանեկան ծանր ու ճոխ դիմահարդարումներ և վարսահարդարումներ, հետևաբար, իմ հարսանիքին ես պիտի լինեի այնպիսին, ինչպիսին ինքս ինձ դուր եմ գալիս՝ ուղիղ վարսերով և քիչ դիմահարդարմամբ»։