Վերա Բրեժնևա․ « Ձեր պատճառով ես մոռացել եմ՝ ինչ համ ունի շոկոլադը»

Վերա Բրեժնևան օրեր առաջ լրագրողների հետ զրույցում անկեղծացել է բողոքելով, որ իդեալական կազմվածք ունենալը շատ թանկ է նստել իր վրա։
Երգչուհին խոստովանել է, որ երբեք չէր պահի դիետաներ ու չէր զրկի իրեն սիրելի ուտեստներից, եթե ունենար այլ մասնագիտություն։
Բրեժնևան ասում է․ «Շատ եմ նախանձում իմ բոլոր այն ընկերներին, ովքեր չեն հետևում իրենց մարզավիճակին ու սննդակարգին։ Հավատացեք, որ դա է իրական երջանկությունը։
Որոշել եմ, որ մի քանի տարի անց ես էլ եմ ազատություն տալու իմ ցանկություններին․ ուտելու եմ ֆասթֆուդ, տորթեր, դադարելու եմ տառապել մարզասրահներում։ Շատ կցանկանայի հենց հիմա էլ անցնել այդ կենսակերպին, բայց երկրպագուներս հաստատ դեմ կլինեն։
Դուք ցանկանում եք, որպեսզի հեռուստաէկրաններին միշտ գեղեցիկ, նրբագեղ կանայք լինեն։
Ձեր պատճառով ես մոռացել եմ՝ ինչ համ ունի շոկոլադը»։