«Արմեն Բորիսովիչն ասաց, որ սիրում է ինձ». Տատյանա Վլասովան վերադարձել է Ջիգարխանյանի մոտ

Տատյանա Սերգեևնա Վլասովան օրերս Լաս Վեգասից, որտեղ ապրում էր որդու՝ Ստեփանի հետ, վերադարձել է Մոսկվա՝ Արմեն Ջիգարխանյանի մոտ:

Նախկին ամուսինները միասին են անցկացրել ամանորյա տոները: Վլասովան սիրելիին նվեր է բերել բրդի կարմիր գուլպաներ, լուսանկարների և իրերի հսկայական ճամպրուկ: Նա նախատեսում է այժմ շատ ժամանակ անցկացնել Մոսկվայում: Արմեն Բորիսովիչը պնդել է, որ Տատյանան վերադառնա իր մոտ: Չնայած այն հանգամանքին, որ նախկին ամուսինները ամուսնալուծված են, Ջիգարխանյանը խնամակալի ներկայությամբ անընդհատ ժամին է նայել` սպասելով Վլասովայի ժամանմանը:

Վլասովան և Ջիգարխանյանն ամուսնացել են 1967 թվականին, բայց Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հայտնվեց դերասանի կյանքում և թույլ չտվեց Տատյանայի հետ տոնել «ոսկե հարսանիքը»: Այժմ դերասանի ընկերները հանգիստ են` Ջիգարխանյանին մեկ բաժակ ջուր կտա ոչ միայն բուժքույրը, այլև հոգատար կինը:

Տատյանա Վլասովան ասում է, որ իր տունը այնտեղ է, որտեղ իրեն սիրում են, այսինքն` Մոսկվայում է: «Пусть говорят» հաղորդաշարի եթերում Տատյանա Սերգեևնան պատմել է իր և Արմեն Բորիսովիչի մասին: «Նա հիմա այնպիսի մարդու բնավորություն ունի, որին կյանքը լավ դաս է տվել: Ուղիղ երեք օր առաջ նա ինձ կյանքում առաջին անգամ ասաց. «Ես քեզ շատ եմ սիրում»: Նա երբեք սեր չի խոստովանել, ոչ թե այն պատճառով, որ չի սիրել, այլ պարզապես միշտ ասել է, որ սերն ապացուցվում է վերաբերմունքով և գործով»:

Վլասովան խոստովանում է, որ շատ է անհանգստացել, երբ Ջիգարխանյանն ու Վիտալինան ամուսնացել են. «Իսկապես, ես մտածում էի, որ կմեռնեմ…»: