Լևոն Քոչարյանի շնորհավորանքը Սիրուշոյի 33-ամյակին և երգչուհու պատասխանը

Սիրուշոն երեկ նշում էր ծննդյան տարեդարձը, ինչի առթիվ ամուսինը՝ Լևոն Քոչարյանը, հրապարակել է նրա լուսանկարն ու գրել՝ ծնունդդ շնորհավոր։ Նա օգտագործել է նաև հեշթեգ, որում մեջբերում է արել 2pac-ի Me and my girlfriend երգից՝ «Մենք ավելի մտերիմ ենք, քան ժամանակի ձեռքերը»։

Սիրուշոն ևս հրապարակում է արել իր էջում և շնորհակալություն հայտնել շնորհավորանքների համար. «Թող յուրաքանչյուրիդ ամեն օրը լցված լինի այնքան սիրով, որքան իմն եք լցրել այսօր։ Շնորհակալ եմ, երջանիկ եմ, որ կողքիս կան այսքան շատ, լավ ու ուժեղ մարդիկ»։