Բուրգեր, ավազ ու արև․ Իննա Խոջամիրյանն իր հանգիստն է վայելում Եգիպտոսում

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով նկարահանվում է Շանթ հեռուստաընկերության «Երկուսով» հեռուստասերիալում, ամանորյա հանգիստն անցկացրել է Եգիպտոսում։
Իննան իր Ինստագրամի էջում նոր լուսանկարներ է հրապարակել Գիզա քաղաքից՝ այցելելով Բուրգեր։
«Երեկ հասկացա, թե նախորդ կյանքումս որտեղ եմ ապրել… Ամեն բան «իմն» էր…»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է դերասանուհին։
Նշենք նաև, որ մինչ այս Իննա Խոջամիրյանը լուսանկարներ էր հրապարակել նաև ծովափից, նկարներում դերասանուհին լողազգեստով է եղել։