Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր նոր տեսքով գրավել է բոլորի ուշադրությունը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր նոր տեսքով գրավել է համացանցի օգտատերերի ուշադրությունը, գրում է Reuters գործակալությունը:

Օրեր առաջ Կանադայի վարչապետը Ինստագրամում լուսանկար է հրապարակել, որում կարճ ու կոկիկ սափրած բեղ-մորուքով է:

Ինստագրամյան հրապարակումը մեկնաբանել են մի քանի տասնյակ օգտատերեր, իսկ #trudeaubeard հեշթեգը տարածվել է Twitter-ում արված հազարավոր գրառումներում:

Աղբյուրը գրում է, որ Կանադայի վարչապետը պաշտոնավարման տարիներին միշտ սափրվել է, իսկ նրա գրասենյակն անմիջապես պատասխանել է այն հարցին, թե արդյոք 48-ամյա Թրյուդոն մտադիր է պահպանել նոր տեսքը, թե ոչ: