Ամերիկյան շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկի՝ երգչուհի Բեյոնսեի և ռեփեր Ջեյ Զիի դուստրը՝ Բլու Այվին, հուվարի 7-ին տոնել է ծննդյան 8-րդ տարեդարձը:
Այս կապակցությամբ նրա պապիկը՝ Բեյոնսեի հայրը, ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել՝ բազմաթիվ քննարկումների տեղիք տալով:
Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարում փոքրիկ աղջնակն օրիորդական տեսք ունի և տարիքից ավելի մեծ է երևում: Պատճառը, հավանաբար, երեխայի ուղղեցված վարսերն են:
Հայտնի է, որ Բեյոնսեն և Ջեյ Զին երեք երեխա ունեն: Երկվորակներ Սըրն ու Ռումին 2 տարեկան են: