Ալլա Պուգաչովան զարմացրել է համացանցի օգտատերերին իր անհավանական երիտասարդ տեսքով

Հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան զարմացրել է համացանցի օգտատերերին անհավանական երիտասարդ տեսքով: Երգչուհու ամուսինը` դերասան Մաքսիմ Գալկինը, նրա հետ համատեղ լուսանկարը հրապարակել է Ինստագրամի իր էջում:

Լուսանկարում աստղային զույգն ընկերների հետ կանգնած է զարդարված տոնածառի դիմաց: Մեկնաբանության բաժնում Գալկինը գրել է, որ լուսանկարն արվել է «ընկերների տանն ավանդական սուրբծննդյան ընթրիքի ժամանակ»:

Շատ օգտատերեր նշել են, որ 70-ամյա Պուգաչովան լուսանկարում երիտասարդացել է 20 տարով: Որոշ օգտատերեր կատակել են, թե Գալկինը լուսանկարը «լավ ֆոտոշոփի է ենթարկել»: