National Geographic-ը ներկայացրել է 2019-ի լավագույն լուսանկարները (ֆոտոշարք)

Հեղինակավոր National Geographic ամսագիրը, հետևելով ամենամյա ավանդույթին, ամփոփել է անցնող տարին՝ ներկայացնելով այդ ընթացքում արված լավագույն լուսանկարները:

2019թ. լավագույն կադրերն արվել են մոլորակի ամենատարբեր անկյուններում՝ Արկտիկայից մինչև Եվրոպա, Հնդկաստան ու Հեռավոր Արևելք:

Ընդհանուր առմամբ, 2019թ. ընթացքում ամսագրի խմբագրություն է ուղարկվել ավելի քան 2 մլն լուսանկար, որոնցից ընտրվել են լավագույնները: