«Միսս Տիեզերք Արմենիա 2018» Էլիզա Մուրադյանը մրցույթից հետո վերադարձավ Մոսկվա, որտեղ էլ շարունակում է զբաղվել իր բիզնեսով:
Մոդելային ակտիվ գործունեությամբ Էլիզան, կարելի է ասել, չի զբաղվում, սակայն Ինստագրամի իր էջում բավականին ակտիվ է և պարբերաբար հրապարակում է նոր և հետաքրքիր լուսանկարներ, որոնցում աչքի է ընկնում ոճային կերպարներով: Էլիզայի վերջին լուսանկարները Մալդիվյան կղզիներից են, որտեղ մոդելը մեկնել է հանգստանալու նպատակով:
27-ամյա Էլիզա Մուրադյանն ավարտել է Բժշկական համալսարանը, սակայն իր մասնագիտությամբ չի զբաղվում։ Նա իրեն գտել է բիզնեսում․ Էլիզան ունի երեկոյան զգեստների վարձույթի սրահ։ Ավելի վաղ նա ասել էր, որ բիզնեսով զբաղվել սկսել է դեռևս 20 տարեկանում։