Դերասան Գրիգոր Դանեիլյանը երեկ՝ հունվարի 11-ին, տոնում էր ծննդյան տարեդարձը: Դերասանը դարձավ 36 տարեկան: Տարեդարձի առթիվ խնջույք դերասանը չի կազմակերպել: Սովորաբար նրանք նախընտրում են ընտանիքով տոնել իրենց ծննդյան օրերը: Նախորդ տարի նրա 35-ամյակի առթիվ խնջույքը կինը՝ Հռիփսիմե Ելինյանը, կազմակերպել էր առանց դերասանի իմացության:
Դերասանի կինն այս տարի Ինստագրամի իր էջում համատեղ լուսանկար է հրապարակել և մակագրել. «Իմ սեր, կյանք, երջանկություն, հարստություն, շնորհավոր ծնունդդ, սիրում եմ քեզ: Մի բարձի ծերանանք»:
Նշենք, որ զույգը միասին է արդեն 12 տարի, նրանք 2 որդի ունեն՝ Ալբերտոն և Ռոբերտոն: