Ամերիկացի կինոդերասան Բրեդ Փիթը, ով Անջելինա Ջոլիի հետ բաժանումից հետո տառապում էր ալկոհոլիզմով, պատմել է, որ իրեն այդ կախվածությունից փրկել է իր գործընկերը՝ Բրեդլի Քուփերը:
56 տարեկան դերասանը «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի համար մրցանակ է ստացել երկրորդ պլանի դերակատարման համար: Մրցանակաբաշխության ժամանակ էլ Փիթը երախտագիտության խոսքեր է հայտնել Բրեդլի Քուփերի հասցեին:
«Ես բացարձակ սթափ եմ նրա շնորհիվ: Եվ ամեն օրն իմ կյանքում ավելի երջանիկ է, քան նախորդը: Սիրում եմ քեզ, Բրեդլի, երախտապարատ եմ օգնության համար»,- ասել է նա: