Ո՞վ է փրկել Բրեդ Փիթին ալկոհոլիզմից

Ամերիկացի կինոդերասան Բրեդ Փիթը,  ով Անջելինա Ջոլիի հետ բաժանումից հետո տառապում էր ալկոհոլիզմով, պատմել է, որ իրեն այդ կախվածությունից փրկել է իր գործընկերը՝ Բրեդլի Քուփերը:

56 տարեկան  դերասանը  «Մեկ  անգամ Հոլիվուդում» ֆիլմի համար մրցանակ է ստացել երկրորդ պլանի դերակատարման համար: Մրցանակաբաշխության ժամանակ  էլ Փիթը  երախտագիտության խոսքեր է հայտնել Բրեդլի Քուփերի հասցեին:

«Ես բացարձակ սթափ  եմ նրա շնորհիվ: Եվ ամեն օրն իմ կյանքում ավելի երջանիկ է, քան նախորդը: Սիրում եմ քեզ, Բրեդլի, երախտապարատ եմ օգնության համար»,- ասել է նա: