«Ես դադարել եմ խաբել ինքս ինձ». Ռիփփիի խոստովանությունը

Երգչուհի Ռիփփին իր ինստագրամյան էջում հանդես է եկել ամանորյա ինքնատիպ լուսանկարներով:
«Ամանորի լավագույն նվերն ես»,- նրա լուսանկարի մեկնաբանություններում կարծիք է հայտնել հետևորդներից մեկը:
Իր լուսանկարին կից Ռիփփին հետաքրքիր գրառում է կատարել. «Իրականում, վախ գոյություն չունի. այն մեր երևակայության արդյունքն է, որն ապրում է ապագայի մասին մեր մտքերում:
Այն ստիպում է մեզ վախենալ այն ամենից, ինչ գոյություն ունի և չունի: Երբեմն, այդ խենթության պատճառով մենք կայացնում ենք տարօրինակ որոշումներ և սխալ քայլեր ենք անում:
Վախը մեր ընտրությունն է: Ես դադարել եմ խաբել ինքս ինձ, և կյանքն ավելի հետաքրքիր է դարձել»: