Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը ցույց է տվել, թե ինչ մարզումների արդյունքում է կարողանում պահպանել բարեկազմ մարմինը: Корреспондент-ի հաղորդմամբ՝ մարզումները պատկերող տեսանյութը երգչուհին հրապարակել է իր ինստագրամյան էջում:
Հրապարակված կադրերում երևում է, որ Սփիրսը վարժանքներ է անում մարզաքարերով և յոգայի ասանաներ է կատարում:
Իր ակտիվ մարզումները նա ցուցադրել է արագացված ռեժիմով բացօթյա վայրում՝ լեռների ու ծառերի ֆոնին:
Հրապարակման մեկնաբանություններում երգչուհին նշել է, որ անհամբերությամբ սպասում է գարնան գալուն: Նա կես տարուց ավելի է, ինչ կանոնավոր մարզվում է և երկրպագուների հետ կիսվում է մարզանքների տեսանյութերով:
https://www.instagram.com/p/B4dE-qBAwrf/?utm_source=ig_web_button_share_sheet