24-ամյա դերասանուհի Իլոնա Նուրիբեկյանն իր Ինստագրամի հետևորդներին երբեք չի թողնում երկար ժամանակով ձանձրանալ։
Դերասանուհին պարբերաբար նոր, համարձակ լուսանկարներով կամ ֆոտոշարքերով է հանդես գալիս։
Իլոնան նաև հաճախ է ճանապարհորդում և իր այցելած վայրերից կիսվում է հետաքրքիր լուսանկարներով, որոնցում հանդես է գալիս ոճային և ինքնատիպ կերպարներով։
Իլոնան կրկին թարմացրել է իր միկրոբլոգը՝ ներկայացնելով նոր ֆոտոշարք։ Լուսանկարներում դերասանուհին գայթակղիչ կերպարով է հանդես եկել․ նա կրել է մարմնագույն պիջակ մերկ մարմնի վրա, որի հետ համադրել է սև բերետը։